Armwrestling [11] |
Поиск |
Главная » Файлы » Armwrestling |
Մրցույթը անցկացվելու է 2 օր:
Ճանապարհածախը Երևանից` 2500դրամ:
Անդամավճարը` 3000դրամ:
Դոմիկներում գիշերելը` 2500դրամ:
Մրցումների անցկացման կարգը
1. Մրցումների որակավորումը
Մրցումները անհատական են: Իրականացվում են հետևյալ նպատակներով`
ուժեղագույն
մարզիկների որոշում, ովքեր կմասնակցեն հերագա առաջնություններին և
իրավունք կստանան մասնակցելու Վրաստանի հանրապետության Բաթում քաղաքում
տեղի ունեցող ուսումնամարզական մարզումներին:
2. Մրցումների անցկացման վայրը և ժամանակը
Սևանա լճի ափ.
Հուլիսի 30-31, 2012թ:
3.Մրցումների կազմակեպիչները
1. Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
2. Առմլիֆտինգի և Մասռեստլինգի ՀՀ ֆեդերացիա
4.Քաշային կարգերը
Առմլիֆտինգ և Մասռեստլինգ` 70կգ, 90կգ, +90կգ
Բազկամարտ` 65կգ, 85կգ, +85կգ
(Մարզիկները իրավունք ունեն մասնակցել միայն մեկ քաշային կարգում, որի սահմաններում գտնվում է իր անձնական քաշը:)
5. Մրցումների ծրագիրը
30 Հուլիսի 2012թ (երկութաբթի)
10.00-10.30 Մանդատային հանձնաժողով
10.30-12.00 Մասնակիցների կշռում
12.00 Մրցումների պաշտոնական բացման արարողություն
12.00-14.30 Նախնական և կիսաեզրափակիչ մենամարտեր (առմլիֆտինգ, մասռեստլինգ)
14.30-15.00 Ընդմիջում (ജ)
15.00-16.00 Եզրափակիչ մենամարտեր
16.00-17.00 Հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխություն
31 Հուլիսի 2012թ (երեքշաբթի)
12.00 Մրցումների պաշտոնական բացման արարողություն
12.00-14.30 Նախնական և կիսաեզրափակիչ մենամարտեր (բազկամարտ)
14.30-15.00 Ընդմիջում (ജ)
15.00-16.00 Եզրափակիչ մենամարտեր
16.00-17.00 Հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխություն
17.00-17.30 Ներկայացուցիչների և մրցավարների ժողով
6. Հաղթողի որոշման կարգը
Տվյալ քաշային կարգում հաղթողը որոշվում է իր վաստակած առավելագույն միավորներով:
Հաշվման
եղանակը` 1-ին տեղ - 25 միավոր, 2-րդ տեղ - 17 միավոր, 3-րդ տեղ - 9
միավոր, 4-րդ տեղ -5 միավոր, 5-րդ տեղ -3 միավոր, 6-րդ տեղ -2 միավոր:
7. Մրցանակաբաշխություն
Մասնակիցները,
որոնք ամեն մի քաշային կարգում անհատական պայքարում զբաղեցրել են 1-ին,
2-րդ, 3-րդ տեղերը, պարգևատրվում են դիպլոմներով: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները ստանում են նվերներ:
8. Մասնակցության հայտերը
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Բազկամարտի Երիտասատդական Ասոցիացիայի Մանդատային հանձնաժողովին մինչև հուլիսի 25-ը:
Համաձայն
2012թ-ի հուլիսի 16-ի Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի Խորհրդի №3
որոշման "Ա" կետի` ամեն մի մարզիկի համար հատկացնել 3000 ՀՀ դրամ
անդամավճար (բոլոր 3 մարզաձևերում մասնակցելու համար. առմլիֆտինգ,
մասռեստլինգ, բազկամարտ):
Այն մարզիկները, ովքեր մասնակցում են տվյալ
մրցումներին, պարտավոր են` ներկայանալ մրցմումներին սպորտային համազգեստով,
որը սահմանված է Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի
կանոնադրությունում:
Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի հաշվի համարը` 16040026489300 (ՀՀ դրամով):