Նորաստեղծ բազկամարտի երիտասարդական միությունը (հիմնադրվել է 2011 թ 
փետրվարի 4-ին) իր գործունեությունը սկսեց ՀՀ ուսանողական առաջնության 
անցկացումով:
Այդ մրցումներին մասնակցեցին 25 պետական եւ ոչ պետական բուհերի 
ներկայացուցիչներ: Հաղթող ճանաչվեց Երեւանի պետական համալսարանի թիմը:                         

        
 Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց ԲԵՄ-ի նախագահ Արտավազդ 
Նալբանդյանը, իրենք չեն հարում որևէ կուսակցության կամ այլ քաղաքական 
կառույցի, եւ իրենց միակ նպատակը այդ մարզաձեւը հանրապետությունում 
զարգացնելն է:
«Բազկամարտը աշխարհի ամենահին եւ ամենադիտարժան 
սպորտաձեւերից է: Այն բնորոշ է մեր ազգին, այդ իսկ պատճառով մենք այս տարի 
նախատեսել ենք մի շարք սպորտային միջոցառումներ»,-ասել է նա:
Հավելենք, որ միությունն արդեն կազմել է մրցումների ժամանակացույցը: 
Մասնավորապես` մայիսին Նինոծմինդայում (Վրաստան) կանցկացվի «Ջավախքի գավաթ»
 միջազգային մրցաշարը: Նախատեսված է կազմակերպել առաջնություններ 
հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում: