Ուշադրություն
ՀՀ
ուսանողական բազկամարտի առաջնությանը թույլ է տրվում մասնակցել միայն այն
մարզիկներին, ովքեր հանդիսանում են ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ի ուսանող կամ
դասախոս, նաև մինչև 18 տարեկան պատանի: Ով կներկայացնի ուսանողական գրքույկ
կամ համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է նրա դասախոս լինելու մասին և
հիմա աշխատում է տվյալ ԲՈՒՀ-ում:
Մասնակցության հայտերը
Մասնակցության
հայտերը պետք է ներկայացվեն Բազկամարտի Երիտասատդական Ասոցիացիայի
Մանդատային հանձնաժողովին, մրցումների սկսվելուց մեկ օր առաջ:
Մասնակիցները պետք է ներկայացնեն անձնագիր, ուսանողական գրքույկ և համապատասխան փաստաթղթեր, եթե դրա կարիքը կա:
Համաձայն
2012թ-ի փետրվարի 4-ի Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի Խորհրդի №1
որոշման "Գ" կետի` ամեն մի մարզիկի համար հատկացնել 3000 ՀՀ դրամ
անդամավճար:
Համաձայն 2012թ-ի հունիսի 1-ի Բազկամարտի Երիտասարդական
Ասոցիացիայի Խորհրդի №5 որոշման "Ա" կետի` մարզիկները պարտադիր պետք է
մասնակցեն մրցույթին Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի մարզաշապիկով
(որի արժեքն է 5000 ՀՀ դրամ):
Այն մարզիկները, ովքեր մասնակցում են
տվյալ մրցումներին, պարտավոր են` ներկայանալ մրցմումներին սպորտային
համազգեստով, որը սահմանված է Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի
կանոնադրությունում: